Ծավալային համակարգչային շերտագրման սարք է, ցածր ճառագայթային ծանրաբեռնվածությամբ։ Համակարգը թույլ է տալիս տեսնել ոչ միայն անատոմիան և օրգանների եռաչափ պատկերները, այլև հետազոտել ֆունկցիան, ստանալ յուրաքանչյուր օրգանի դինամիկ պատկերները, հետազոտել վերջիններիս արյունամատակարարումը։

Aquilion Prime

AQUILION PRIME  համակարգչային շերտագրման սարքերը ներառում են Toshiba-ի մշակած նորագույն տեխնոլոգիաները, որոնք ուղղված են ճառագայթման մինիմալիզացիային, միաժամանակ պահպանելով պատկերի որակը։

  • Մեկ պտույտի տեւողությունը 0,35վ
  • Մեկ պտույտից ստացվող շերտերի քանակը 80-ից 160
  • Դետեկտորի լայնությունը 40մմ, ինչն ապահովում է էֆֆեկտիվ սկանավորում
  • 78սմ-անոց բացվածք հասանելիության պարզության համար
  • 0,5մմ լայնությամբ դետեկտորային էլեմենտ, ցածր-կոնտրաստային ապահովում 2մմ ըստ Հաուսֆիլդի  3միավոր
  • Ակտիվ  կոլիմատոր, որը կրճատում է ճառագայթային ծանրաբեռնվածությունը սպիրալաձև սկանավորման ժամանակ
  • Միջաձիգ տեղաշարժմամբ սեղան, որը նախատեսված է հետազոտության նախապատրաստման հեշտացման համար
  • AIDR 3D  իտերացիոն վերամշակման ալգորիթմ
  • Adaptive Diagnostics ադապտացիոն ախտորոշում
  • SEMAR իննովացիոն տեխնոլոգիան օգտագործում է պատկերի վերակառուցման յուրահատուկ ծրագիր, որի շնորհիվ հեռացնում է մետաղներից ստացվող արտեֆակտները և հեշտացնում իմպլանտնների հարակից հյուսվածքների հետազոտությունը։
  • կատարում է դոզիմետրիկ չափում
  • Սրտի սկանավորում իջեցված  ճառագայթային ծանրաբեռնվածությամբ
  • Երկու էներգետիկ մակարդակներով հետազոտություն 50 սմ տեսադաշտի պայմաններում
  • 60 պատկերի վերամշակում մեկ վայրկյանում
  • Բոլյուսի ինտերացիոն հետևում  և 3D Fluoro ինտերացիոն ալգորիթմ՝ ճառագայթային ծանրաբեռնվածության առավելագույն իջեցման համար
  • համակարգի տեղադրման համար անհրաժեշտ մինիմալ մակերեսը 14,8մ2