Aplio 500 ՈՒՁՀ համակարգերը

Էդինբուրգի Արեւմտյան հիվանդանոցի մամոգրաֆիայի բաժնում վերջերս տեղադրվել են երկու Toshiba Medical Systems-ի Aplio 500 ՈՒՁՀ համակարգ:

Aplio 500 ՈՒՁՀ համակարգերը հագեցած են ShearWave ժամանակակից տեխնոլոգիայով, սարքերն ընտրվել են իրենց արագ աշխատանքի և բարձր որակի պատկերների համար։ Առաջատար մասնագետ Նիկոլա Մեյսոնը ասել է «Մենք երբեք նախկինում չենք աշխատել Toshiba Medical Systems-ի ուլտրաձայնային համակարգերով, սակայն մենք հայտնաբերեցինք մեզ համար Aplio 500-ը, այն հեշտ է կիրառման մեջ, էրգոնոմիկ և տալիս է միշտ բարձր որակի պատկերներ։ Մենք նաեւ հայտնաբերել ենք Aplio 500-ի բիոպսիայի համար նախատեսված ծրագրերը, որոնք հնարավորություն են տալիս ասեղի ծայրն ավելի հստակ վիզուալիզացնել եւ նվազեցնում են միջամտության կրկնակի կատարումը։»
Նիկոլա Մեյսոնը ասել է նաև «ShearWave ժամանակակից տեխնոլոգիան հնարավորություն է տալիս որակապես և քանակապես գնահատել հյուսվածքների էլաստիկությունը, կոշտությունը, ինչը կարող է օգնել պրոցեսի բնույթը՝ բարորակ կամ չարորակ լինելը պարզելիս։»

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.