Գերձայնային սարքավորումների բարձրակարգ վիզուալիզացիան մանկաբարձությունում միջազգային սեմինարի հրավեր

Հարգելի գործընկեր,

Ուրախ ենք հրավիրել Ձեզ մասնակցելու` «Գերձայնային սարքավորումների բարձրակարգ վիզուալիզացիան մանկաբարձության մեջ» միջազգային սեմինարին։

Սեմինարի կազմակերպիչներն են՝ «Ուլտրաձայնային ախտորոշումը մանկաբարձության և գինեկոլոգիայի մեջ» հայկական ասոցիացիան և Toshiba Medical Systems-ի ՀՀ դիստրիբյուտոր` «Դիավանտ» ՍՊԸ-ն ։

Սեմինարի շրջանակներում մասնակիցները կստանան 8 ՇՄԶ միավորներ (5 տեսական, 3 գործնական): Մեր սեմինարի եւ ուսուցման նպատակն է ներկայացնել նորարարական սարքավորումները, ինչպես նաև բացահայտել նոր չափորոշիչներ ուլտրաձայնային ախտորոշման մեջ։ Նոր տեխնոլոգիաները ուղղված են հեղափոխելու ուլտրաձայնային ախտորոշման պրակտիկան: Մեր միջազգային մասնագետները կկիսվեն իրենց գիտելիքներով ու փորձով և կներկայացնեն գերձայնային ախտորոշման վերջին ձեռքբերումները։

Վայրը `

«Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն, «Մանթաշով» նիստերի դահլիճ

Մովսես Խորենացու 15, Երևան, Հայաստան

Ամսաթիվ և ժամ՝  

20 Մայիս 2016 թ. 15:00-19:00

21 Մայիս 2016 թ, 10:00-15:30

 

info@diavant.am

060 405070

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.