Aplio CV

ՆԿԱՐԱԳԻՐ

Aplio CV

 Toshiba Medical Systems-ը մշակել է Aplio CV ուլտրաձայնային համակարգեր, սրտանոթային հիվանդությունների արագ եւ արդյունավետ ախտորոշման  համար։ Aplio CV համակարգերը կոմպակտ  են եւ հեշտ օգտագործման համար, առաջարկում են բացառիկ որակի պատկեր, շնորհիվ յուրահատուկ վերամշակման տեխնոլոգիաների, որոնք ուղղված են աղմուկների նվազեցմանը եւ  ազդանշանի ուժեղացմանը։

Aplio CV հագեցած են

  • հարմարավետ էրգոնոմիկ տվիչներով, որոնք մշակված են այնպես, որ նվազեցնեն օպերատորի ծանրաբեռնվազությունը, ունեն գերճկուն լարեր
  • Tissue Enhancement
  • Pulse Subtraction Tissue harmonic Imaging տեխնոլոգիայի հետ համատեղ, ապահովում է գերազանց հարթ ու պարզ պատկեր։ Մինչ վերջինս ճնշում է աղմուկները, Tissue Enhancement-ը լավացնում է պատկերի համասեռությունը, հստակեցնում էնդոկարդի կոնտուրները։
  • Transesophageal imaging

Toshiba-ի կողմից մեծահասակների եւ երեխաների համար մշակված տրանսէզոֆագեալ տվիչները ճկուն են, աշխատում են բոլոր ռեժիմներում, այդ թվում սպեկտրալ եւ գունավոր, դոպլերի,  ինչպես նաեւ իմպուլս-ալիքային TDI։

  • Դոպլեր տեխնոլոգիաներ  — Ապահովում է բարձր զգայունություն, խորը թափանցելիություն եւ տարածական պատկեր բոլոր ռեժիմներում։ Ֆունկցիան օգնում է կատարել քանակական հետազոտություններ արագ եւ հուսալի։
  • Հյուսվածքային դոպլերոգրաֆիա( TDI )  — Հյուսվածքային դոպլերոգրաֆիան ստանդարտ գործիք է հանդիսանում դիաստոլիկ ֆունկցիայի գնահատման համար։

Aplio-ն տրամադրում է բարձր որակի պատկեր ճշգրիտ ժամանակագրությամբ՝ վիզուալ եւ քանակական հետազոտություն կատարելու համար։

-Սթրեսս էխո

Aplio-ն առաջարկում է սրտամկանի պատերի շարժումների արագ եւ հստակ գնահատման փաթեթ։ Ինչպես ֆիզիկական լարման, այնպես էլ դեղորայքային սթրեսս էխոյի պարագայում։

-Flex -М

Երբեմն պացիենտի վիճակից ելնելով դժվար է եւ նույնիսկ անհնարին ստանալ  М-ռեժիմ ճիշտ անկյան տակ։ Flex-М տեխնոլոգիան արխիվացված տվյալների օգնությամբ կտա անատոմիորեն համապատասխան պատկեր։ Ֆունկցիոնալ տեսանկյունից եւ որակապես չզիջող սովորական  M -ռեժիմին։

  • IMT քնային զարկերակի ինտիմա-մեդիա կոմպլեքսի գնահատում, որը կարեւոր պարամետր է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման ռիսկը գնահատելիս։ Aplio-ն տալիս է պարզ գործիք զարկերակի մոտակա եւ հերակա  պատերի հաստության չափման համար՝ օպտիմալ անկյան տակ եւ երկու փոխուղղահայած հարթություններում։
  • Wall Motion Tracking սրտամկանի պատերի շարժման գրանցման ծրագիր՝ որակապես եւ քանակապես թույլ է տալիս գնահատել  այնպիսի պարամետրեր, որպիսիք են դեֆորմացիան, դեֆորմացիայի արագութունը եւ տեղաշարժը։WMT փաթեթը հզոր է, եւ միաժամանակ հեշտ օգտագործման մեջ։ Այն բանից հետո երբ ընտրում եք  երեք հենման կետերը-երկուսը հիմքում, մեկը գագաթին ծրագիրն ավտոմատ ֆիքսում է սրտամկանի սահմանները եւ մեկ ցիկլի ընթացքում ակնթարթորեն տալիս մի շարք պարամետրեր, այդ թվում ձախ փորոքի ծավալը եւ արտամղման ֆրակցիան .
  • Aplio CV համակարգը օժտված է ամբողջովին կարգավորմամբ կոնսոլով, այսինքն Դուք ինքներդ եք կառավարում, թե որ կոճակն ինչ ֆունկցիայի ծառայի, Ձեր հարմարավետության համար են ստեղծված նաեւ Quick Start, Quick Scan, Quick Assist ծրագրերը։
  • ինչպես նաեւ տվյալների կարգավորման համար նախատեսված արխիվավորման, ձայնագրման(DVD), փոխանցման(USB) ծրագրեր։

Transducers